Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի արտաքին քաղաքական մթնոլորտում ակտիվ գործընթացներ են ընթանում»

18 Մայիս, 2018 10:07
Հեղինակ՝ Սրբուհի Մարկոսյան
«Հայաստանի արտաքին քաղաքական մթնոլորտում ակտիվ գործընթացներ են ընթանում»

Որքան էլ մեծ ու արդարացի լինի ներքաղաքական փոփոխություններից ոգևորությունը, շատ կարևոր է նաև ուշադրության կենտրոնում պահել այն ամենն, ինչ կատարվում է դրսում՝ ուղղակի կամ անուղղակի խողովաներով ազդելով մեր երկրին:

 

Տվյալ պահին կարևորվում են եատմ-ական գործընթացները, մասնավորապես՝ վերջին գագաթաժողովն ու Իրանի հետ ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու ստեղծման պայմանագրի ստորագրումը:

 

Երկու միջոցառումների պարագայում էլ Հայաստանի՝ կառույցում տեղի և դերակատարության զգալի աճ ունենք: Առաջինի պարագայում, քանի որ գագաթաժողովի սեղանին նստեց անդամ պետությունների ղեկավարներից ամենալեգիտիմ իշխանություն ունեցողը, ինչն առհասարակ ՀՀ արտաքին դիվանագիտական հարթակում հսկայան ուժ է, իսկ երկրորդի դեպքում, քանի որ ազատ տնտեսական գոտու ստեղծման հիմնական բանակցող կողմը Հայաստանն էր, այսինքն մենք ունեցած ԵԱՏՄ-երրորդ երկիր հարաբերությունների կամրջի հաջողված նախադեպը:

 

Արտաքին հարթակում հաջողությունը գրանցված է, մնում է այն քաղաքացիական-փորձագիտական շրջանակներում ամրացնել նաև ներսում !!!

 

Լրահոս

Դիտել ավելին