Կարևոր իրադարձություններ

Օլիգարխների կյանքում բան է փոխվել. նրանք ցնծության մեջ են. «Ժողովուրդ»

18 Մայիս, 2018 10:09
Օլիգարխների կյանքում բան է փոխվել. նրանք ցնծության մեջ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ամենաշատն ուրախացել են գործարարները: Գաղտնիք չէ, որ երկար տարիներ է, ինչ Հայաստանում գործել է «սեւ դրամարկղ» հասկացությունը, որին գործարարներն ու օլիգարխները մեծ գումարներ են տվել: Ընդ որում` խոսքն ահռելի գումարների մասին է` ամսական մինչեւ 200 հազար դոլար` կախված գործարարի բիզնեսի մեծությունից ու եկամուտի չափից: Ու շատ հաճախ «սեւ դրամարկղում» հավաքված գումարները գերազանցել են ՀՀ բյուջեն: Դրանք ուղղվել են զանազան պետական գերատեսչություններ, հիմնադրամներ եւ այլն:

Հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանափոխությունից հետո այլեւս ոչ ոք չի համարձակվում նրանցից պահանջել այդ գումարները: Դե, քանի որ չեն պահանջում, օլիգարխներն էլ չեն վճարում: Ընդ որում` «սեւ դրամարկղ» կոչվածը միայն մեկ գերատեսչությունում չի եղել: Գրեթե բոլորն ունեցել եւ օգտվել են այդ մեծ գումարներից: 

 

Լրահոս

Դիտել ավելին