Կարևոր իրադարձություններ

Անպարտաճանաչ վարորդներն ակտիվացել են. «Փաստ»

18 Մայիս, 2018 09:34
Անպարտաճանաչ վարորդներն ակտիվացել են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ողջ օրը չէր լռում «Փաստ» օրաթերթի  խմբագրության հեռախոսը: Ենթադրում ենք, որ նման  վիճակ է եղել նաև մյուս խմբագրություններում: Զանգահարող  քաղաքացիների մեծ մասն անհանգստացած էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունից՝ ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի գործունեությունը: Օրինապահ Վարորդների հավաստմամբ, դա իսկական քաոսի կվերածի երթևեկությունը  հատկապես մայրաքաղաքում, որովհետև առանց այդ էլ քիչ չեն այնպիսի վարորդները, որոնք առանց արագաչափերի կամ «կամերա­ ների» փողոց են փնտրում, որ խախտում անեն: Մյուս կողմից, անհանգստացնող է տուգանքների համաներման հարցը:

Այն խիստ խնդրահարույց է մի կողմից՝ արդեն վճարածների ու վճարել հրաժարվածների  անհավասար վիճակում գտնվելու առումով, մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչու պետք է ներել այդքան շատ խոխտում արածների տուգանքները:  Շատ վարորդներ գտնում են, որ հնարավոր է լինել օրինապահ և չտուգանվելլ՝ բերելով իրենց օրինակը: Ի դեպ, արդեն վերջին օրերին, երբ այս թեման սկսել էր օդում շրջանառվել, փողոցներում նկատվում է երթևեկության կանոնների խախտմամբ վարորդների թվաքանակի աննախադեպ ավելացում: Խնդիրը շատ վտանգավոր է, ուստի որոշում կայացնելուց առաջ խորքային ուսունասիրություն է պետք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին