Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ Փաշինյանը մայիսի 16-ին չի մեկնել Եվրոպա. «Ժամանակ»

18 Մայիս, 2018 09:28
Ինչո՞ւ Փաշինյանը մայիսի 16-ին չի մեկնել Եվրոպա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 9-ին Եվրահանձնաժողովի արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրան շնորհավորել էր ընտրության կապակցությամբ և հրավիրել Բրյուսել՝ մասնակցելու բարձր ներկայացուցչական հանդիպման:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Փաշինյանին Եվրոպայում սպասում էին մայիսի 16-ին Եվրոպայի արտաքին հարաբերությունների կոմիտեի (AFET) նիստին, սակայն Փաշինյանը Եվրոպա չի մեկնել: Դժվար է ասել՝ պատճառը գերզբաղվածությո՞ւնն է, թե՞ մայիսի 14-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին