Կարևոր իրադարձություններ

Ակցիային ջեբկիրնե՞ր են մասնակցել. «ՉԻ»

18 Մայիս, 2018 09:23
Ակցիային ջեբկիրնե՞ր են մասնակցել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Երեկ կառավարության հերթական նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների հետ: Մինչ քաղաքացիները ներկայացնում էին իրենց բողոքները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը ընդունում էր նամակները, ակցիան նկարահանող օպերատորներից մեկը նկատեց, որ անհետացել է իր դրամապանակը:

Իր աշխատանքները կատարող օպերատորի համար զարմանալին այն հանգամանքն էր, որ գրպանահատները նրա դրամապանակը հանել էին, ոչ թե հետևում գտնվող, այլ առջևի գրպանից,որը ուղղակի անհնար էր: Փաստորեն գողերը իրենց մասնագիտական հմտությունները ցուցադրելու համար գտել են նոր շրջանակներ և հայտնվում են այնտեղ, որտեղ իրենց չէին սպասում: 

 

Լրահոս

Դիտել ավելին