Կարևոր իրադարձություններ

ՍԴ անդամը 4 հողամաս է գնել՝ վճարելով 7 միլիոն դրամ. «Փաստ»

18 Մայիս, 2018 09:10
ՍԴ անդամը 4 հողամաս է գնել՝ վճարելով 7 միլիոն դրամ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարա­գիրը:

Ըստ հայտարարագրի, նախորդ տարի նա չորս հողամաս է ձեռք բերել, որից երեքը արժեցել է 1 միլիոն 850 դրամ, իսկ մեկն էլ՝ 4 միլիոն 850 դրամ։ Դրամական միջոցներ չի ունեցել, իսկ տարեկան եկամուտները կազմել են  24 միլիոն 352 հազար դրամ, որից 1 միլիոն 866 հազար դրամը քաղաքացիաիրավական պայմանագրից ստացված հասույթն է, իսկ մնացած գումարը՝ չորս տարբեր աշխատավարձերի հանրագումարը:

Դատավորի կինը՝ Անժելա Սադիյանը, հայտարարագրել է միայն տարեկան եկամուտներ, որ ստացվել են աշխատավարձից ու կազմել 504 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին