Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Ռուբինյանը՝ փոխարտգործնախարա՞ր. «Ժամանակ»

18 Մայիս, 2018 08:58
Ռուբեն Ռուբինյանը՝ փոխարտգործնախարա՞ր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը կարող է նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Ռուբինյանը 2006-2010թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 2010-2011թթ.-ին սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL)՝ ստանալով «քաղաքականություն և անվտանգություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։ 2011-2012թթ.-ին սովորել է Լեհաստանի Յագելոնյան համալսարանում՝ ստանալով «եվրոպագիտություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։

Հիշեցնենք, որ նա «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգողներից՝ Կարապետ Ռուբինյանի որդին է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին