Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում վերագործարկել են «Սենդայ» ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը

15 Հոկտեմբեր, 2015 10:12
Ճապոնիայում վերագործարկել են «Սենդայ» ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը

Ճապոնացի մասնագետները 2011 թվականի «Ֆուկուսիմա-1»-ի աղետից հետո վերագործարկել են Սենդայ քաղաքի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը, հաղորդում է Reuters-ը:

Ատոմակայանի 1-ին բլոկի վերագործարկումը, որը տեղի ունեցավ այս տարվա օգոստոսին, ուղեկցվել էր բողոքի մեծ ցույցերով: Տեղի բնակիչները դեմ էին հանդես եկել նրա վերագործարկմանը, քանի որ Ճապոնիայում երկրաշարժները մշտապես են տեղի ունենում:

Չնայած ցույցերին, կառավարությունը շարունակում է վարչապետ Սինձո Աբեի ծրագրի իրագործումը: Էներգաբլոկի անվտանգության նոր համակարգի վրա «Սենդայ» ատոմակայանը ղեկավարող ընկերությունը ծախսել է 120 մլն դոլար: 

 

Լրահոս

Դիտել ավելին