Կարևոր իրադարձություններ

Էրդողանի դեմ մահափորձ է նախապատրաստվում. ամերիկյան մամուլ

17 Մայիս, 2018 17:44
Էրդողանի դեմ մահափորձ է նախապատրաստվում. ամերիկյան մամուլ

Թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ իսրայելյան վարձու մարդասպաններն Էրդողանի դեմ մահափորձ կատարելու հանձնարարությամբ գտնվում են Թուրքիայում, այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Թուրքալեզու մամուլը, որպես տեղեկության սկզբնաղբյուր, հղումը է կատարում ամերիկյան ռազմական «Veterans Today» լրատվակայքին:

 

«ԱՄՆ-ի իշխանություններն արդեն համոզված են, որ առանց Էրդողանին սպանելու չեն կարող հարձակվել Իրանի վրա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ, եթե Էրդողանը նրա կողքին չլինի, չի կարողանա Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցություն ցուցաբերել կամ զենք մատակարարել Իրանին», - ասված է հոդվածում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Էրդողանը Գազայի հատվածում պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի զինվորների միջև տեղի ունեցած բախումները որակել էր որպես ցեղասպանություն, իսկ Իսրայելին բնութագրել որպես ահաբեկչական պետություն։ Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ Թուրքիային մեղադրել էր «Համաս»-ի ամենամեծ աջակիցներից մեկը լինելու մեջ։

«Թուրքիայի կողքին միայն Անգլիան է կանգնած, որն էլ հեռացնում է նրան ԱՄՆ-ից։ Թուրքիայի խորհրդարանում, փողոցներում և տարածաշրջանում հակաամերիկյան տրամադրություններն արագորեն տարածվում են», - ասված է հոդվածում։

Աղբյուրը համոզմունք է հայտնել, որ Էրդողանն ամենաանկանխատեսելի լիդերներից մեկն է, իսկ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի ամենակարևոր ուժային կենտրոններից մեկը։ «Բայց չնայած դրան՝ ԱՄՆ-ը Թուրքիային վերաբերվում է ինչպես փողոցային մարմնավաճառի», - նշում է հեղինակը։

Աղբյուրի համաձայն՝ Էրդողանը քաջ գիտակցում է, որ ԱՄՆ-ը Թուրքիայում քրդերի գլխավորությամբ ահաբեկչական խմբավորում է ստեղծել և զենք ու զինամթերք է մատակարարում այդ կառույցին։

 

Լրահոս

Դիտել ավելին