Կարևոր իրադարձություններ

«Էներգետիկայի նախարարն իմ համակուրսեցին է». Աշոտ Հակոբյան

17 Մայիս, 2018 16:37
«Էներգետիկայի նախարարն իմ համակուրսեցին է». Աշոտ Հակոբյան

Տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանը կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, թե իր համար էներգետիկայի նախարարն է բարեխոսել Գագիկ Ծառուկյանի մոտ, որովհետև համակուրսեցիներ են, ասաց. «Էներգետիկայի նախարարն իմ համակուրսեցին է, ես դա չեմ հերքում, բայց նաև նախորդ տարվա հոկտեմբեր ամսից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ և հիմա իմ որոշմամբ նշանակվել եմ տրանսպորտի և կապի նախարար»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե նախկինում ինքը եղել է ՀՔԾ-ի պաշտոնյա, թե ինչով դա կարող է օգնել այս աշխատանքին, նախարարն ասաց. «Ես կարծում եմ, որ նախորդ իմ աշխատանքը եթե չօգնի՝ չի խանգարի»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին