Կարևոր իրադարձություններ

Աստծուց հայցում եմ Ձեզ առողջություն, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարեկեցություն. Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

17 Մայիս, 2018 15:37
Աստծուց հայցում եմ Ձեզ առողջություն, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարեկեցություն. Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության վարչապե՛տ,

Հարգելի՛ պարոն Նիկոլ Փաշինյան, 

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ականատեսը կլինենք երկկողմ հարաբերությունների օրեցօր զարգացմանը և խորացմանը:

Աստծուց հայցում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն»:

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին