Կարևոր իրադարձություններ

Բացառված է, որ բռնության որևէ դեպք ամբողջական մինչև վերջ քննության չարժանանա, անկախ նրանից՝ ով է հեղինակը, ով է զոհը. վարչապետ

17 Մայիս, 2018 13:08
Բացառված է, որ բռնության որևէ դեպք ամբողջական մինչև վերջ քննության չարժանանա, անկախ նրանից՝ ով է հեղինակը, ով է զոհը. վարչապետ

Բացառված է, որ բռնության որեւէ դեպք ամբողջական մինչեւ վերջ քննության չարժանանա, անկախ նրանից՝ ով է հեղինակը, եւ ով է զոհը: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խաղաղ անհնազանդության գործողությունների ժամանակ Հերացի փողոցում տեղի ունեցած միջադեպին:

Նշենք, որ Հերացի փողոցում ցուցարարների վրա հարձակում գործածներից մեկը, ըստ մամուլի տեղեկությունների, Մասիս քաղաքապետի եղբայր Գոռ Բամհարձումյանն է:

«Այս գործելակերպին պետք է վերջ տանք, որ ինչ-որ արտոնյալ մարդկանց հանդիպելով ելնում ենք կանխավարկածից, որ այդ քրեական գործերը պետք է կարճվեն: Մենք խոսում ենք օրինականության հաստատման մասին: Ես բոլոր իրավապահ մարմիններին եմ դիմում՝ բոլորը պետք է հստակ տեսնեն, որ մենք գնում ենք օրինականության հաստատելու ճանապարհով: Այսօր այդպիսի հստակ ուղերձներ դեռ չկան, ես ակնկալում եմ, որ այդ ուղերձները կլինեն շատ հստակ:

Գլխավոր դատախազն այստեղ չի, բայց ես ակնկալում եմ, որ ստուգվի այդ կարճման օրինականությունը, որովհետեւ եթե այն, ինչ մամուլում գրվում է, համապատասխանում է իրականությանը, ապա ակնհայտ է, որ այդ որոշումն օրինականության հետ կապ չունի»,- ասաց վարչապետը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին