Կարևոր իրադարձություններ

Եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ ու ՔԿՀ դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ. Նիկոլ Փաշինյան

17 Մայիս, 2018 12:08
Եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ ու ՔԿՀ դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ. Նիկոլ Փաշինյան

Եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ ու ՔԿՀ դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երեկվանից Արշակունյաց պողոտայում մեկնարկած բողոքի ակցիային՝ հաջակցություն «Սասնա ծռերի»:

Փաշինյանի խոսքով՝ ինքն իր դիրքորոշումները հստակ հայտնել է հանրային համերաշխությունը վերականգնելու մասին:

«Ցանկացած ակցիա, որ արվում է, ամենավատն այն է, որ ձեւակերպված չէ, թե ում դեմ է այն արվում: Եթե որեւէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ ու ՔԿՀ դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ: Կան ընթացակարգեր, կամ մարմիններ, եւ բոլոր հարցերը կլուծվեն»,- ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին