Կարևոր իրադարձություններ

«Ինչո՞ւ են ռուսները Երևանում փնտրում արհեստական հետքեր»

17 Մայիս, 2018 12:30
Հեղինակ՝ Արմեն Հովասափյան
«Ինչո՞ւ են ռուսները Երևանում փնտրում արհեստական հետքեր»

Ինչո՞ւ են ռուսները Երևանում փնտրում արհեստական հետքեր

Հայաստանյան մեդիահարթակը տարօրինակ կերպով անտեսեց և չարձագանքեց ռուսական հեռուստալիքներից մեկի հերթական «նացիոնալիստական ապտակը»:

Նախօրեին ռուսական НТВ հեռուստալիքի «Место встречи» (Հանդիպման վայրը) հաղորդաշարը ներկայացրեց իր հերթական հակահայ դիրքորոշումը: Հաղորդաշարում բավականին հանգամանալից քննարկվում էր օրերս Սոչիում տեղի ունեցած ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստը` միաժամանակ այդ ձևաչափում անդրադարձ կատարելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, կամ իրենց բնորոշմամբ` «մայդանին»:

Բանախասներից մեկը փորձելով Փաշինյան-Պուտին հանդիպմանը զուգահեռ անցկացնել Սարգսյանի-Պուտինի հանդիպմանը, անգամ չհիշեց Սերժ Սարգսյանի անունը (կամ ձևացրեց, թե չի հիոշում), և ուղղակի նշեց`«Փաշինյանի նախարդը»:

Թոք-շոուի ֆորմատով հեռարձակվող այդ հաղորդման մասնակիցները՝ քաղաքագետներ, վելուծաբաններ, կառավարական օղակների փորձագետներ և այսպես շարունակ, Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին բավականին կոշտ և անադեկավատ արտահայտություններ էին դրսևորում:

Տեսակետ է հնչել, թե առաջին արտասահմանյան այցը Փաշինյանը կատարեց Ռուսաստան, նշվել, թե նման կերպ են գործել և Ուկրաինայում իշխանության եկած Վիկտոր Յուշչենկոն ու Վրաստանում իշխանության եկած Միխայիլ Սահակաշվիլին և խոսել են Մոսկվայի հետ «հատուկ հարաբերություններ» պահելու անհրաժեշտության մասին, այնուհետև մեկնաբանվում է, թե նշված գործիչները շատ արագ շրջվեցին դեպի Արևմուտք:

Փորձագետ Գևորգ Միրզայանն ասել է, թե ՀՀ-ում ձևավորված իշխանությունը ոչ լեգիտիմ է, իսկ վարչապետը` ուզոլպատոր: Ասել է, թե ՀՀ պառլամենտի ընտրությունը նա փաստացի համարվեց ոչ իրավազորև հակասահմանադրական: Ստացվում է այնպես, որ Պուտինը Սոչիում հանդիպել է ուզոլպատորի հե՞տ: Չմոռանանք, որ Պուտինը Փաշինյանին շնորհավորից ամենաառաջինը` երբ անգամ Փաշինյանի հրամանագիրը դեռևս ստորագրված չէր:

Հաղորդավարի համար տարօրինակ է Փաշինյանի հնչեցրած այն տեսակետը, երբ նա կոչ էր արել ՌԴ-ում աշխատող հայ գործարարները ներդրումներ կատարեն ՀՀ-ում և վրեադառնալ հայրենիք: Բնականաբար սա աբսուրդ է, քանի որ սա մի հարց է, որ ցանկացած դեպքում և բոլոր իշխանությունների ժամանակ եղել է ուշադրության կենտրոնում, և անհասկանալի է, թե հատկապես որն է նրանց ջղաձգումների պատճառը:

Պրոֆեսոր Օլեգ Բարաբանովի կողմից կարծիք հնչեց, թե Երևանում տեղի ունեցող դեպքերն իրենց ուղղակի ազդեցությունը ստացան նաև ՌԴ-ում ապրող հայկական սփյուռքի շարքերում: Նրա համար անընդունելի երևույթ է դիտարկվել Սոչիում Փաշինյանի ընդունելությունը` այն համեմատելով Հոլանդիայում թուրքական իշխանությունների հանդեպ տեղի ունեցած բողոքի ակցիայի հետ: Ըստ նրա` ՌԴ տարածքը չի կարող հանդիսանալ ներհայաստանյան հարցերի կարգավորման համար: Բարաբանովի նման գաղափարական ցնցման հիմնական պատճառը հայ հանրության կողմից Միխայիլ Լեոնտևի հասցեին հնչեցրած կոշտ դիրքորոշումներն էին: Հաղորդման ընթացքում տեսակետներ էին հնչել, թե Յանուկովիչի օրինակը ոչ մեկի համար դաս չի եղել:

Փորձագետ Ալեքսանդր Սողոմոնյանը ՀՀ-ում տեղի ունեցած դեպքերի հետևում տեսնում է ԱՄՆ դեսպանատան դերակատարությունը, ըստ նրա, հակառակ դեպքում ինչի համար է ԱՄՆ-ն դեսպանատանը պահում 2000-ից ավելի աշխատողներ:

Հաղորդումը դիտելով հասկացա մի կարևոր հանգամանք` պաշտոնական Մոսկվան հանգամանալից հետևել և ներկայում էլ հետևում է Երևանյան կենտրոնում տեղի ունեցող իրադարձություններին և հանդիպումներին (հանգամանալից ներկայացված էր Անգելա Մերկելի շնորհավորանքը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի և Փաշինյանի հանդիպումը, ԱՄՆ-ի վերաբերմունքը, անգամ Փածինյանի և Հաջեմօղլույի հետ հեռախոսազրույցին անդրադարձ կար):

Հաղորդման անլջության վերջակետն իր «մոնումենտալ» մտքերը ներկայացրեց թուրք փորձագետը` հայտարարելով, որ Հայաստանը ներկա պահին իր հարևաններից երկուսի հանդեպ տարածքային պահանջներ ունի, իսկ նոր իշխանությունների գալուստից հետո տարածքային նկրտումներ կլինեն նաև Վրաստանի և Ռուսաստանի նկատմամբ: Ըստ նրա` ԱՄՆ-ն ՀՀ-ին ծառայեցնելու է իր շահերի համար, քանի որ ներկա պահին վատացել է Թուրքիայի հետ հարաբերությունները:

Ներկայացնեմ թերևս հնչած միակ կառուցողական կարծիքը, ըստ որի ՌԴ-ն մեծ ծավալի ներդրումներ և ֆինանսական հոսքեր կապահովի դեպի ՀՀ, քանի որ ՀՀ ֆակտորը մեծ է հատկապես Իրանի հետ անմիջական սահման ունենալու համար:

Բնականաբար պաշտոնական Մոսկվան կարող է ասել, որ մասնավոր հեռուստաընկերություն է, բանախոսները անհատներ են, բայց իրողությունն այն է, որ Ռուսաստանի բոլոր հեռուստաընկերություններն՝ առանց բացառության, գտնվում են տոտալ իշխանական վերահսկողության ներքո: Ուստի նախկին դառը փորձը հաշվի առնելով՝ բացառված չէ, որ առաջիկայում ռուսական կողմից հակահայկական գործողությունները ավելի կտրուկ քայլերի դիմեն:

 

Լրահոս

Դիտել ավելին