Կարևոր իրադարձություններ

Վարչապետն առաջարկել է ժամանակավոր դադարեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը

17 Մայիս, 2018 12:00
Վարչապետն առաջարկել է ժամանակավոր դադարեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել  է, որ նպատակահարմար է գտնում ժամանակավորապես դադարեցնել արագաչափ ու տեսանկարահանող տեսախցիկների գործունեությունը:

Վարչապետն առաջարկել է նոր մեխանիզմներ մշակել, քանի  որ մարդկանց տուգանքներն արդեն բավական մեծ չափերի են հասնում ու դժվարություն է առաջացնում դրանց վճարումը:

«Կարծում եմ, որ հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մշակենք` պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Կարծում եմ` նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:  

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին