Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

17 Մայիս, 2018 11:32
Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

Shabat.am-ի տեղեկություններով՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Արմեն Գրիգորյանը քաղաքագետ է, հրապարակախոս։ Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ 

Նշենք, որ նոր Սահմանադրությամբ եւ օրենսդրական կարգավորումներով  Անվտանգության խորհրդի կազմում այլեւս ընդգրկված չեն ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը:

Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկված են հետեւյալ պաշտոնյաները. վարչապետը,  առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին