Կարևոր իրադարձություններ

Այսօր կնքվեց ԵՍՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը. այն նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար. Տիգրան Ավինյան

17 Մայիս, 2018 09:56
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Այսօր կնքվեց ԵՍՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը. այն նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵՍՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։

Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները։

Համոզված եմ, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու համար, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին