Կարևոր իրադարձություններ

«Վարորդի ընկեր»-ը դիմել է վարչապետին՝ տույժ-տուգանքների համար համաներում կիրառելու խնդրով. «Փաստ»

17 Մայիս, 2018 08:18
«Վարորդի ընկեր»-ը դիմել է վարչապետին՝ տույժ-տուգանքների համար համաներում կիրառելու խնդրով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարորդի ընկեր» ՀԿ-ն դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով վարչական իրավախախտումներին վերաբերող տույժերի և տուգանքների համաներում, ավելի ստույգ՝ «կարմիր գծերի» և Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող սարքավորումներով հայտնաբերված խախտումներին, ինչպես նաև՝ դրանց առնչվող ԴԱՀԿ որոշումներին:

ՀԿ-ի անդամները կարծում են, որ պետք է վերանայել և ընդլայնել մի շարք իրավախախտումների նվազ նշանակություն համարվելու ցանկը, այն է՝ կանգ գծի պահանջ, ոչ զուգահեռ կայանում, գիշերային ժամերին արգելված վայրերում կայանում և նմանատիպ մի շարք այլ իրավախախտումներ, որոնք երթևեկությանն առհասարակ խոչընդոտ չեն հանդիսանում:

Ի դեպ, առաջարկությունների նախնական փաթեթը արդեն իսկ պատրաստ է։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին