Կարևոր իրադարձություններ

Ով կլինի վճռաբեկ դատարանի նախագահը. «Հրապարակ»

17 Մայիս, 2018 08:06
Ով կլինի վճռաբեկ դատարանի նախագահը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի դատավորներին հրավիրել է, իրավիճակն են վերլուծել, սակայն իրականում փորձել են հասկանալ, թե ով կլինի վճռաբեկի նախագահը:

Տեւական ժամանակ խոսվում էր, որ թեկնածուն վերաքննիչ քրեական պալատի նախագահ, 38-ամյա Վազգեն Ռշտունին է, սակայն, նոր Սահմանադրությամբ, այդ պաշտոնին կարող է հավակնել 40 տարին լրացած անձը: Վճռաբեկի նախագահի թեկնածու են համարվում այդ դատարանի բոլոր դատավորները։ Թեկնածուին ներկայացնելու է ԲԴԽ-ն, ընտրելու է ԱԺ-ն՝ 6 տարով՝ առանց վերանշանակման իրավունքի:

Այժմ 2 անուն է շրջանառվում՝ վճռաբեկի քաղաքացիական պալատի դատավոր Գոռ Հակոբյանի եւ պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի: ԲԴԽ կազմավորումից հետո՝ 6 ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ օգոստոս, պետք է ընտրվեն դատարանների նախագահները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին