Կարևոր իրադարձություններ

Բաղրամյան 1 շենքի դիմացի կղզյակ կառուցող մասնավոր ընկերությունը քննարկման է ներկայացրել գեղարվեստական լուսավորության հենասյուն տեղադրելու առաջարկը

16 Մայիս, 2018 23:34
Հեղինակ՝ Արազ Բաղդասարյան
Բաղրամյան 1 շենքի դիմացի կղզյակ կառուցող մասնավոր ընկերությունը քննարկման է ներկայացրել գեղարվեստական լուսավորության հենասյուն տեղադրելու առաջարկը
Արազ Բաղդասարյանը իր ֆեսբուքյան էջում գրում է.
Բաղրամյան 1 շենքի դիմացի կղզյակում տեղադրվելու է գեղարվեստական լուսավորության հենասյուն: Մասնավորը, ում միջոցներով կառուցվել է կղզյակը ներկայացրել է 2 տարբերակ, որի մեջ պետք է կատարենք ընտրությունը կամ առաջարկենք մեր տարբերակը: Սկզբում մասնավորը առաջարկել էր սյան վրա տեղադրել նաև լեդ էկրաններ, ինչը չի արժանացել Երևանի քաղաքապետարանի հավանությանը, քանի որ չկար հարակից շենքերի բնակիչների համաձայնությունը և ներկայացված տարբերակը մեր կողմից ընդունելի չէր...եթե լինեն գովազդի տեղադրման նոր առաջարկներ, և եթե նույնիսկ մեր կողմից ընդունելի տարբերակ լինի, պետք է համաձայնեցվի հարակից շենքերի բոլոր բնակիչների հետ...ամեն դեպքում այս պահին գովազդի տեղադրման խնդիր չկա և դա ինքնանպատակ չէ...
 

Լրահոս

Դիտել ավելին