Կարևոր իրադարձություններ

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Պաղեստինում տեղի ունեցող վերջին իրադարձությունները

16 Մայիս, 2018 21:07
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Պաղեստինում տեղի ունեցող վերջին իրադարձությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի աղբյուրը:

«Նախագահ Էրդողանը հեռախոսային բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ընթացքում քննարկվել են Պաղեստինում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող լարվածությունը, որի պատճառը ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն է Երուսաղեմ, ինչպես նաև այն փաստը, որ պաղեստինցի ցուցարարները հարձակումների թիրախ են դարձել Գազայի հատվածում», - ասել է աղբյուրը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին