Կարևոր իրադարձություններ

Իսրայելցի լրագրողները հարձակման են ենթարկվել Ստամբուլում. Jerusalem Post

16 Մայիս, 2018 20:32
Իսրայելցի լրագրողները հարձակման են ենթարկվել Ստամբուլում. Jerusalem Post

Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում ամբոխը հարձակվել և ծեծի է ենթարկել Իսրայելի պետական լրատվական գործակալության աշխատակիցներին:

Ինչպես հայտնում է Jerusalem Post-ը, հարձակման է ենթարկվել Hadashot 2 լրատվական գործակալության աշխատանքային թիմը, որն ուղարկվել էր Ստամբուլ՝ լուսաբանելու Իսրայելի և Թուրքիայի միջև ծագած սկանդալը: 

Նշվում է, որ միջադեպից հետո լրագրող Օհադ Հեմոն և օպերատոր Օդեդ Բինոն բուժօգնության կարիք չեն ունեցել:

Հիշեցնենք, որ Իսրայելի և Թուրքիայի միջև նոր լարվածության պատճառը Գազայի հատվածում տիրող իրավիճակն է, որի հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են զոհվել:

Ինչպես այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, Թուրքիան հետ է ուղարկել Իսրայելի դեսպանին և հյուպատոսին, ինչպես նաև հետ է կանչել Իսրայելում Թուրքիայի դեսպանին:

 

Լրահոս

Դիտել ավելին