Կարևոր իրադարձություններ

Կիրկորովն իր հայհոյանքով քիչ էր մնում խափաներ շվեդական հեռուստաալիքի եթերը

16 Մայիս, 2018 20:25
Կիրկորովն իր հայհոյանքով քիչ էր մնում խափաներ շվեդական հեռուստաալիքի եթերը

Ռուս փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի՝ շվեդական հեռուստաալիքին տված հարցազրույցը վտանգի տակ է հայտնվել կադրից դուրս աղմուկի պատճառով՝ գրում է gazeta.ru-ն:

Այս տարի «Եվրատեսիլին» մոլդովական DoReDoS խմբին ներկայացրած Կիրկորովը խոսել է երգի միջազգային մրցույթին ունեցած իր մասնակցության մասին, երբ նրա ուշադրությունը գրավել է ինչ-որ մեկի խոսակցությունը: Նա ներողություն է խնդրել լրագրողներից և հեռացել կողքի սենյակ, որտեղ շատ կոպիտ խոսքեր, ընդհուպ հայհոյանք է հնչեցրել իրեն խանգարողների հասցեին:

Սկանդալային հարցազրույցի տեսագրությունը տարածվել է սոցցանցերում. շվեդները չեն խմբագրել այդ հուզական դրվագը և տեսագրության ամբողջական տարբերակը կիսել են հեռուստադիտողի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին