Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող լարվածության պատճառով

16 Մայիս, 2018 19:41
Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող լարվածության պատճառով

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Պաղեստինի և Իսրայելի միջև հարաբերությունների սրմամբ պայմանավորված, մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում «բռնության ալիքի» բարձրացման հետ կապված՝ ընդգծելով, որ այն երբեք խաղաղության չի բերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես շատ հիասթափված եմ և մտահոգ՝ կապված Սուրբ հողում և Մերձավոր Արևելքում տիրող լարվածության հետ, որն անընդհատ մեզ հեռացնում է խաղաղության, երկխոսության և բանակցությունների ուղուց»,- հայտարարել է քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ելույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Գազայի հատվածում վերսկսվել են երկուշաբթի Իսրայելի պետականության 70-ամյա հոբելյանի առթիվ, որը համընկել է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման հետ: Իսրայելցի զինվորականները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով, վերջին տվյալների համաձայն՝ 61 պաղեստինցի է զոհվել:

 

Լրահոս

Դիտել ավելին