Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի ավագ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

16 Մայիս, 2018 19:34
ԱՄՆ-ի ավագ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

ԱՄՆ Վայոմինգ նահանգի Դիքսոն քաղաքի ավագ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է KWQC TV6 հեռուստաալիքը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժածներ ու զոհեր չկան:

Նշվում է, որ զինված տղամարդը դպրոցում կրակ է բացել ոստիկանի վրա: Վերջինս նույնպես կրակել է, ինչից հետո նրան հաջողվել է բռնել հարձակվողին:

Ոստիկանության ենթադրությամբ՝ հարձակվողը միայնակ է գործել, և սպառնալիք այլևս չկա:

WQAD հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ հարձակումն իրականացրել է դպրոցի նախկին 19-ամյա աշակերտը:

 

Լրահոս

Դիտել ավելին