Կարևոր իրադարձություններ

Ինչու Ռոբսոնը Սոչիում չդիմավորեց Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

16 Մայիս, 2018 08:45
Ինչու Ռոբսոնը Սոչիում չդիմավորեց Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՏՄ բարձրագույն խորհրդին մասնակցելու նպատակով Սոչի այցելած ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղաբնակ հայերը ջերմ ընդունելության արժանացրին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանին դիմավորողների թվում չի եղել հայտնի քրեական հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանը`Ռոբսոնը:

Մինչդեռ, հիշեցնենք, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` Սոչի կատարած այցերի ժամանակ նա մշտապես եղել է դիմավորողների թվում, ընդ որում՝ եղել է հիմնական դիմավորողը: Սա, թերեւս, պատահական չէ. Ռոբսոնը ոչ միայն Փաշինյանի հետ մտերիմ չէ, այլեւ՝ նման քրեական հեղինակությունները նոր կառավարության «ճաշակով չեն» եւ տեղ չունեն նրանց կողքին: 

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին