Կարևոր իրադարձություններ

Գլենդեյլի ոստիկանության հայազգի աշխատակիցը ձերբակալվել է մեքսիկական մաֆիայի հետ կապի կասկածանքով

16 Մայիս, 2018 17:59
Գլենդեյլի ոստիկանության հայազգի աշխատակիցը ձերբակալվել է մեքսիկական մաֆիայի հետ կապի կասկածանքով

Միացյալ Նահանգների հետախուզությունների դաշնային բյուրոն ձերբակալել է Գլենդեյլի ոստիկանության հայազգի աշխատակից Ջոն Սարո Բալյանին, գրում է ibtimes.com-ը:

Նշվում է, որ 45-ամյա Բալյանը մեղադրվում է սուտ ցուցմունք տալու և մեքսիկական մաֆիայի ու Հարավային Կալիֆորնիայում հայկական կազմակերպված հանցավոր խմբի հետ իր կապը թաքցնելու համար:

Հետախուզությունների դաշնային բյուրոյի Լոս Անջելեսի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Փոլ Դելակորտը նշել է, որ Բալյանը բազմաթիվ անգամներ ստել է` այդպիսով թաքցնելով իր և այլոց հանցավոր գործունեությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին