Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում դատապարտել են Էրդողանի հանդիպումը թուրք հայտնի ֆուտբոլիստների հետ

16 Մայիս, 2018 17:53
Գերմանիայում դատապարտել են Էրդողանի հանդիպումը թուրք հայտնի ֆուտբոլիստների հետ

Գերմանիայում մեծ աղմուկ է հանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ազգությամբ թուրք հայտնի ֆուտբոլիստներ  Մեսութ Օզիլի և Իլքայ Գյունդողանի հետ։ Նրանց հանդիպումը կայացել է Լոնդոնում, երբ Էրդողանը պաշտոնական այցով եղել է այնտեղ, այս մասին հաղորդում է ermenihaber.am  լրատվական կայքը:

Միջանկյալ նշենք, որ 2 թուրք ֆուտբոլիստները հադես են գալիս Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Դրանից զատ նաև նրանք խաղում են անգլիական «Արսենալ» և «Մանչեսթեր Սիթի» ակումբներում։

Էրդողանի հանդիպումը թուրք ֆուտբոլիստների հետ ընկալվել է որպես փորձ՝ Գերմանիայի թուրքերի շրջանում նախըտրական քարոզչություն իրականացնելու։ Ինչպես հայտնի է, Թուրքիայում հունիսի 24-ին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Գերմանիան էլ պաշտոնապես թուրք քաղաքական գործիչներին արգելել է իր տարածքում նախըտրական քարոզարշավ իրականացնել։

Վերոնշյալ հանդիպմումը դատապարտել են Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDU), «Սոցիալ-դեմոկրատական» (SPD) և «Ձախեր» կուսակցությունների անդամները։

Նրանք բոլորն էլ եկել այն եզրակացության, որ վերոնշյալ հանդիպումը «սխալ և անընդունելի է»։

Իսկ Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Հանս Պետեր Ֆրիդրիխը դրա վերաբերյալ գրառում է կատարել.

«Գերմանիայի ազգային հավաքականի մազաշապիկը հագնողները պետք է երկրի արժեքներին հավատարիմ մնան։ Նրանք չպետք է քարոզաշավ իրականացնեն մամուլի ազատությունը և մարդու իրավունքները սահմանափակող բռնապետի համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին