Կարևոր իրադարձություններ

Իսրայելը դադարեցնում է թուրքական գյուղմթերքի ներմուծումը

16 Մայիս, 2018 16:36
Իսրայելը դադարեցնում է թուրքական գյուղմթերքի ներմուծումը

Վերջին օրերին իսրայելապաղեստինյան բախումների հետևանքով ստեղծված թուրք-իսրայելական լարվածությունը ավելի է խորանում: Մայիսի 15-ին Իսրայելը հայտարարել է, որ արգելք է սահմանել թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա, հայտնում է ermenihaber.am կայքը:

«Մենք այլևս չենք աջակցելու Թուրքիային»,- սոցցանցերից մեկի իր էջում գրել է Իսրայելի գյուղատնտեսության նախարար Ուրի Արիելը՝ տեղեկացնելով, որ դադարեցնում են թուրքական գյուղմթերքի ներմուծումը:

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած վերջին լարվածության պատճառը Գազայի հատվածում բողոքի ակցիաներ անցկացնող պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի զինվորականների կողմից ուժ կիրառելն էր, ինչի հետևանքով 60 պաղեստինցի է զոհվել: Կատարվածի համար Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը, հատկապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խստորեն քննադատել են իսրայելական իշխանություններին:

Գազայում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված պաղեստինցիների հիշատակին Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել: Ինչպես նաև Անկարան խորհրդակցությունների նպատակով Իսրայելից ու ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպաններին: 

 

Լրահոս

Դիտել ավելին