Կարևոր իրադարձություններ

«Սասնա ծռերի» գործով 10 ամբաստանյալների կալանքը փոխելու մասին միջնորդությունը մերժվեց

16 Մայիս, 2018 16:14
«Սասնա ծռերի» գործով 10 ամբաստանյալների կալանքը փոխելու մասին միջնորդությունը մերժվեց

Այսօր`մայիսի 16-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը: Այս մասով քննվում են մեղադրյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի գործերը: Պաշտպաններն իրենց պաշտպանյալների կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցին:

Դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց «Սասնա ծռերի» գործով 10 ամբաստանյալների կալանքը փոխելու մասին միջնորդությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին