Կարևոր իրադարձություններ

«Շատերը կարող են քաղաքականությամբ զբաղվել, բայց եզակիները կարող են առաջնորդ լինել»

16 Մայիս, 2018 15:35
Հեղինակ՝ Իզաբելլա Աբգարյան
«Շատերը կարող են քաղաքականությամբ զբաղվել, բայց եզակիները կարող են առաջնորդ լինել»

Շատերը կարող են քաղաքականությամբ զբաղվել, բայց եզակիները կարող են առաջնորդ լինել:
Առաջնորդը պիտի ընդունելի ու "հարազատ " լինի ժողովրդի զգալի մասին:

 

Ես կարող եմ առանձնացնել արդի Հայաստանի պատմության ընթացքում երեք անձի, որոնք ունեցել են առաջնորդին անհրաժեշտ հատկանիշները և կարողացել են "առաջադրվել" ժաղովրդի կողմից:


Կարեն Դեմիրճյան, Տեր֊Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան:

 

Ինչո՞ւ նրանք: Որովհետև տարբեր ժամանակահատվածներում հենց նրանք են կարողացել նաև սրտեր գերել, այլ ոչ միայն ուղեղներ: Նրանց արհեստականորեն չեն բուծել ու, PR անելով, հրամցրել ժողովրդին: Նրանք էլ միշտ ժողովրդի հետ իր լեզվով են խոսել: Նայեք երեքի վավերագրացած ելույթները:

 

Դեմիրճյանի ժպիտը, կատակները, մարդկանցից չթաքնվելը, ժողովրդական լեզվով խոսելը..

 

Տեր֊Պետրոսյանի ելույթները, որոնցում ամենաբարդ քաղաքական նյութերը մատուցվել են ժողովրդի համար հնարավորինս պարզ ձևով ու էլի՝ կատակներ, անեկդոտներ...

 

Փաշինյանը նույնպես խոսում է ժողովրդին հասկանալի լեզվով՝ առանց "քրքրվելու", իրեն սուպերինտելեկտուալ ներկայացնելու ու, կարևորը, մտնելով ժողովրդի մեջ:

 

Այդ առումով այսօրվա հանրակետականների երիտասարդ սերնդի մոտ ի սպառ բացակայում է ժողովրդի առաջնորդի մասին պատկերացումը, ինչը և բերեց նրանց "անփոխարինելի" առաջնորդի փաստին: Ինչո՞ւ: Որովհետև չեն զգում ժողովրդին՝ միշտ թաքնվելով ու շփվելով միայն լրատվամիջոցների միջոցով, իրենց շարքերում հիմնականում ունենալով փքված հնդկահավ կարիերիստներ, որոնք երբեք չեն հալածվել, ստիպված չեն եղել տանջվել՝ արևի տակ գտնելու իրենց տեղը, շրջապատված են եղել շողոքորթող շքախմբով:

 

Դրա համար հենց իրենց փրկությունը ընդդիմություն լինելն է: Միայն նեղն ընկած վիճակում նրանց մեջ կարող է ծնվել այն մեկը, ում կհամակրի ժողովուրդը:

 

Առաջնորդը չպիտի պաղած տոլմա լինի: Չպիտի ցինիկ լինի կամ ինտելեկտով խեղդող: Պիտի կարողանա լինել .... "ձեզանից մեկն եմ, ժողովուրդ ջան", "ձեր, այլ ոչ թե կուսակցությանս ղեկավարի, որդին եմ", "ձեր ծառան եմ, գործիքը, ոչ թե ձեր պապան":

 

Լրահոս

Դիտել ավելին