Այսօր` մայիսի 16-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ ԱԺ պատգամավորի մանդատներ են տրամադրվել՝
Ալեն Սիմոնյանին (Ելք դաշինք)՝ Հայաստանի վարչապետ ընտրված և նշանակված Նիկոլ Փաշինյանի փոխարեն
Հակոբ Հակոբյանին (ՀՀԿ)՝ Գրիգոր Ավալյանի փոխարեն
Ռուզաննա Առաքելյանին (ՀՅԴ)՝ Աղվան Վարդանյանի փոխարեն
Հրաչյա Հակոբյանին (Ելք)՝ Արարատ Միրզոյանի փոխարեն
Հովիկ Աղազարյանին (Ելք)՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակված Մանե Թանդիլյանի փոխարեն
Հայկ Կոնջորյանին (Ելք)՝ արդարադատության նախարար նշանակված Արտակ Զեյնալյանի փոխարեն: