Կարևոր իրադարձություններ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

16 Մայիս, 2018 13:36
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Մայիսի 16-19-ն առավելապես հյուսիսային շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 17-20-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մայիսի 16-19-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-21-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-18 մ/վ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին