Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483

  • EUR

    564,5
    572,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ-ն ճգնաժամի մեջ է. Դաշնակցությունը կպառակտվի և նոր կուսակցություն կստեղծի՞. «Հրապարակ»

16 Մայիս, 2018 08:37
ՀՅԴ-ն ճգնաժամի մեջ է. Դաշնակցությունը կպառակտվի և նոր կուսակցություն կստեղծի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դաշնակցությունն սկսել է խժռել հավատավոր դաշնակցականներին։ Նախ կուսակցությունից հեռացվեց ՀՅԴ երկարամյա անդամ, 1992-94 թթ․ «Երկիր» օրաթերթի խմբագիր Աղվան Վարդանյանը, ապա՝ 1991-ին «Երկիրը» հիմնադրած և ԱՄՆ-ի «Ասպարեզ» թերթի երկարամյա խմբագիր Աբո Պողիկյանը։ Երկուսն էլ ՀՅԴ առաջադեմ թևից՝ 120-ամյա «ծերունուն» բարեփոխելու ջատագովներ։ Պողիկյանին կուսակցությունից հեռացնելու պատմությունն անգամ զավեշտական է։

 

Պարզվում է՝ նրա անդամությունը ժամանակ առաջ ինչ-որ «զանցանքի» համար կախակայել են, իսկ ապրիլի 25-ին «Ասպարեզում» տպագրվել է ՀՅԴ Փասադենայի կոմիտեի ներկայացուցիչ Արման Պաղտոյեանի հոդվածը՝«Սխալ Մը՝ Որուն Մասին Դեռ Պէտք Է Երկար Խօսիլ Ու Խորհրդածել» վերտառությամբ, որտեղ նա կարծիք է հայտնել, որ ՀՅԴ հայաստանյան կառույցը պետք է կիսի Սերժ Սարգսյանի իշխանության պատասխանատվությունը։ Զավեշտալին այն է, որ հոդվածի հեղինակին ՀՅԴ-ն ընդամենը փոքրիկ նկատողություն է տվել, իսկ Աբո Պողիկյանին՝ հոդվածը տպագրած խմբագրին, վտարել ՀՅԴ-ից։ Ընդ որում, վտարել է ոչ թե ՀՅԴ ամերիկյան կոմիտեությունը, այլ ՀՅԴ Բյուրոն՝ Հրանտ Մարգարյանի ղեկավարությամբ։ Այս պարագայում ևս ակնհայտ է, որ առիթ է պետք եղել առաջադեմ դաշնակցականին կուսակցությունից հեռացնելու համար։

Սակայն զավեշտը դրանով չի ավարտվել՝ ՀՅԴ ամերիկյան կոմիտեությունը հրահանգել է Պողիկյանին շարունակել իր աշխատանքը, խմբագրել «Ասպարեզը», և ստացվել է, որ ՀՅԴ պաշտոնաթերթն այժմ խմբագրում է կուսակցությունից հեռացված անձ։

ՀՅԴ-ում մեծ դժգոհություններ են հասունացել ՀՅԴ ղեկավարության ու հատկապես ՀՅԴ-ն 2000 թվականից՝ 18 տարի շարունակ ղեկավարող Հրանտ Մարգարյանի նկատմամբ և անգամ պառակտվելու ու նոր կուսակցություն ստեղծելու տրամադրություններ կան»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին