Կարևոր իրադարձություններ

Պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից. Նիկոլ Փաշինյանը հրամաններ է ստորագրել

15 Մայիս, 2018 20:25
Պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից. Նիկոլ Փաշինյանը հրամաններ է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամաններ է ստորագրել.

«Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և հաշվի առնելով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի առաջարկությունը. Շահեն ԱՎԱԳՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։

Մեկ այլ որոշմամբ պաշտոնից ազատվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (Պետական գույքի կառավարման կոմիտե) պետը.

«Համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի. Արման ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (Պետական գույքի կառավարման կոմիտե) պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։ 

Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից ազատվել է Արմեն Հարությունյանը.

«Համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԻ առաջարկությունը.

Արմեն Հարությունյանն  իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»։

 

Լրահոս

Դիտել ավելին