Կարևոր իրադարձություններ

Բարսելոնան ձմռանը հնարավոր է ձեռք բերի Վան Պերսիին

15 Հոկտեմբեր, 2015 09:58
Բարսելոնան ձմռանը հնարավոր է ձեռք բերի Վան Պերսիին

«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը:

Ինչպես հայտնում է «El Mundo Deportivo»-ն, կատալոնական ակումբի դիտակետում է հայտնվել «Ֆեներբախչեի» և Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն կար այն մասին, որ «Բարսելոնայի» դիտակետում է հայտնվել ընթացիկ տարվա ընթացքում «Ֆեներբախչեից» «Ֆեյենորդ» տեղափոխված Դիրկ Կայտը:

Հավելենք, որ Թուրքիայի ընթացիկ առաջնությունում Վան Պերսին մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

 

Լրահոս

Դիտել ավելին