Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    484

  • EUR

    564
    572

  • RUB

    7,63
    7,88

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Նորք» հոգե­բուժական կենտրոնը վերածվելու է «Վիվառո»-ի գրասենյակի. «Հրապարակ»

15 Մայիս, 2018 08:59
«Նորք» հոգե­բուժական կենտրոնը վերածվելու է «Վիվառո»-ի գրասենյակի. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ «Նորք» հոգե­բուժական կենտրոնը վերածվելու է «Վիվառո»-ի գրասենյակի: Ահռելի տարածքը շենք-շինություններով, հողատարածքով, սպասարկելու է բուքմեյքերական ընկերությանը: Նշենք, որ սեպտեմբերին Երևանի «Նորք» հոգեբուժական կենտրոնը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հետ միաձուլելու և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ստեղծելու որոշումից հետո կառավարությունը կարճ ժամանակում վաճառեց ազատված տարածքը:

Արդեն տարեվերջին կառավարությունը շենք-շինությունները վաճառքի ձևով օտա­րեց «Հին Նորք բիզնես կենտրոն» փակ բաժ­նետիրական ընկերությանը: Գույքի գնա­հատված արժեքը շուրջ 870 միլիոն դրամ է, վաճառքի գինը՝ նույնպես: Ք. Երեւան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող շենք-շինությունների ընդհանուր մակերեսը գրեթե 6 900 քառ. մետր է, իսկ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը մոտ 2770 հեկտար է:

Հողամասի կադաստրային արժեքն ավելի քան 456 միլիոն դրամ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին