Կարևոր իրադարձություններ

Առաջին փոխվարչապետը հանդիպել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին

13 Մայիս, 2018 22:00
Առաջին փոխվարչապետը հանդիպել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կաթի մթերման գնի օրակարգային խնդրին օպերատիվ լուծում տալու նպատակով հանդիպումների շարք է անցկացրել կաթ վաճառող ֆերմերային տնտեսությունների, կաթ մթերող և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ։ Այս մասին Միրզոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ամրագրեցինք, որ այդ ոլորտում հիմնարար և երկարաժամկետ լուծումների կարիք կա, ընդ որում խնդիրներ պետք է լուծվեն թե գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում (կենդանիների սերմնավորում, սնունդ, մաքրություն, պատվաստում և այլն), թե կաթնամթերքի արտադրությունում (միջազգային ստանդարտներին համապատասխանեցում մի շարք առումներով)։

 

Իմ տպավորությամբ՝ բոլոր մասնակիցները խորապես գիտակցում են տեղի ունեցող փոփոխություններին աջակից լինելու և հրատապ խնդիրները համերաշխության, եղբայրության և փոխզիջումների մթնոլորտում լուծելու անհրաժեշտությունը», – գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին