Կարևոր իրադարձություններ

Քայլի Ջենների թիկնապահը հայտարարել է, որ ինքը չէ նրա դստեր հայրը

13 Մայիս, 2018 15:22
Քայլի Ջենների թիկնապահը հայտարարել է, որ ինքը չէ նրա դստեր հայրը

Քիմ Քարդաշյանի քրոջ՝ մոդել Քայլի Ջենների նախկին թիկնապահը՝ Թիմ Չանգը, հայտարարել է, որ ինքը չէ նրա դստեր հայրը: Այս մասին հաղորդում է TMZ-ը:

 

Ավելի վաղ աստղի երկրպագուները ուշադրություն էին դարձրել Ջենների դստեր և թիկնապահի նմանության վրա, սակայն նա հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է բոլոր շշուկները:

«Ես ապրում եմ իմ մասնավոր կյանքով և սովորաբար չեմ մեկնաբանում շշուկներն ու պատմությունները, որոնք այնքան անհեթեթ են, որ ծիծաղելի են: Ամենայն հարգանք տածելով Քայլիի, Թրևիսի և նրա հարազատների նկատմամբ՝ ես ցանկանում եմ պարզաբանել. իմ գործակցությունը Քայլիի և նրա ընտանիքի հետ սահմանափակվել է միայն խիստ մասնագիտական դաշտում: Ոչ մի նման բան չկա, ես ԶԼՄ-ներին խնդրում եմ այլևս ինձ չհիշատակել պատմություններում, որոնք անհարգալից են նրանց ընտանիքի հանդեպ»,- ասել է Չանգը:

Քայլի Ջենների դստեր հայրը երաժիշտ Թրևիս Սկոտն է:

 

Լրահոս

Դիտել ավելին