Կարևոր իրադարձություններ

«Եթե ես «Իմ քայլը» շարժման հետ լինեի, այդ հեղափոխությունը չէր լինի». Արամ Սարգսյան

12 Մայիս, 2018 15:54
«Եթե ես «Իմ քայլը» շարժման հետ լինեի, այդ հեղափոխությունը չէր լինի». Արամ Սարգսյան

Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը անդրադարձավ նոր կառավարության կազմի ձևավորմանը:

«Պաշտպանության նախարարությունում միայն բանիմաց մարդ պետք է լինի, և Դավիթ Տոնոյանի նշանակումը ողջունելի է, նա փորձառու է, բոլոր առումներով ընդունելի և ընկալելի մարդ, որ հրաշալի գիտի թե՛ բանակը, թե՛ բանակի առաջ դրված խնդիրները»,-ասաց նա`նշելով, որ դա ամենակարևոր նշանակումն էր իր համար:

Խոսելով ԱԱԾ պետի նշանակման մասին՝ նա ասաց, որ անձամբ չի ճանաչում նշանակված պետին,  բայց մարդու աշխատանքային փորձը, գնդապետի կոչումը ամբողջությամբ բավարար է համարում:

Ինչ վերաբերում է  ոստիկանապետի նշանակմանը, Արամ Սարգսյանն ասաց. «Օսիպյանից ավելի շատ ներքին կյանքում «շան միս կերած» մարդ չգիտեմ, և այն կարծիքին եմ, որ այդ փորձառություն ու անցած ճանապարհը կանեն իրենց գործը: Հասկանում եմ ինձ հետ հանրահավաքների մասնակցած այն մարդկանց մոտեցումները, ովքեր բարիկադների այն կողմում են եղել, բայց պետք է ասեմ, որ մեր ժողովուրդը, 1700 տարվա քրիստոնյա լինելով, ուզում է ոստիկանին և քահանային նույնականացնեն: Ես չգիտեմ որևէ այլ ոստիկան, որը երկար տարիներ աշխատած լինի ոստիկանությունում, ունենա գնդապետի կոչում ու ամեն առավոտ վեր կացած ու օրհնած լինի ժողովրդին, բարեմաղթանքներ արած լինի»,-ասաց նա:

Պատգամավորը մյուս նշանակումները ևս դրական համարեց:

Ինչ վերաբերում է կադրերի փորձառություն ունենալու հարցին, Արամ Սարգսյանն ասաց. «Եթե ես «Իմ քայլը» շարժման հետ լինեի, այդ հեղափոխությունը չէր լինի, որովհետև իմ փորձը կխանգարեր այդ հեղափոխությունը անելուն, էնպես որ, այդ առումով տղերքի բախտը բերել է, որ ես իրենց հետ չեմ եղել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին