Կարևոր իրադարձություններ

«Իմ մաքսազերծումը եղավ ֆանտաստիկ անհավատալու աստիճան արագ և առանց 1 լումա կաշառքի»

12 Մայիս, 2018 14:39
Հեղինակ՝ Տիգրան Գևորգյան
«Իմ մաքսազերծումը եղավ ֆանտաստիկ անհավատալու աստիճան արագ և առանց 1 լումա կաշառքի»

Տիգրան Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բարև Ձեզ, պարոն վարչապետ։ Դեռ շոկի մեջ եմ և բառեր չեմ գտնում արտահայտեմ մի ֆանտաստիկ երազի նմանվող դեպքերը, որոնք տեղի ունեցան այսօր։ 

 Նախ ասեմ, որ ես ապրանքներ եմ ներմուծում Հայաստան և լավ ծանոթ եմ մաքսայինի աշխատանքի մեթոդներին։ Այսօր իմ մաքսազերծումը եղավ ֆանտաստիկ անհավատալու աստիճան արագ։ Էլեկտրոնային եղանակով իրական մաքսային արժեքներով և որ ամենակարևորը առանց 1 լումա կաշառքի։ Տևեց 5 րոպե նախկին 5 օրվա փոխարեն։ Անչափ հիացած եմ ու շնորհակալ։

Ասեմ մի այլ դրվագ։ Իմ աշխատողը ազատված է բանակից միգրեն հիվանդության պատճառով։ Արդեն չորրորդ անգամ հետաձգվել էր տարբեր ժամկետներով։ Իրոք հիվանդ է։ Մեկ շաբաթ առաջ հերթական բուժզննության ավարտին հասկացրել էին, ճիշտ է ունի հիվանդություն, բայց կտանեն բանակ եթե շատ կլորիկ գումար չտան ծնողները։

Այսօր հերթական բուժզննումն էր և ասել էին, որ իրոք հիվանդությունն առկա է և իրավունք չունի ծառայելու։ Ասեմ ավելին, ճանապարհածախսն էլ էին փոխհատուցել 2000 դրամ, որը ստացել էր հիվանդանոցի կասսայից։ Ով լսում է այս երկու դրվագը ասում են կարողա երազի մեջ ենք, այդքան անիրական է թվում այս ամենը։ Աստված Ձեզ առողջություն տա պարոն վարչապետ»։

 

Լրահոս

Դիտել ավելին