Կարևոր իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամները ազատ չարձակվեցին. աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան

11 Մայիս, 2018 18:19
«Սասնա ծռեր» խմբի 11 անդամները ազատ չարձակվեցին. աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան

Դատավոր Արշակ Վարդանյանը քիչ առաջ մերժեց ազատ արձակել  «Սասնա ծռերի» գործով 11 խմբի ադամներին:

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը, ով այս գործով առաջին նիստն էր վարում, ասաց, որ քննարկելով Դավիթ Գյուրջյանի պաշտպանյալներ Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի  նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժել է:

Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի և Արմինե Ֆանյանի միջնորդությունը Թաթուլ Թամրազյանին և Գևորգ Իրիցյանին ազատ արձակելու վերաբերյալ Արշակ Վարդանյանը հայտնեց, որ դատարանի որոշմամբ՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժվում է:

Հայարփի Սարգսյանի և Արմինե Ֆանյանի միջնորդությունը՝ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, ևս դատարանը մերժեց:

Դատավորը շարունակեց հրապարակել որոշումները՝ նշելով, որ քննարկելով Մուշեղ Շուշանյանի և Արմինե Ֆանյանի միջնորդությունները՝ իրենց պաշտպանյալ Սերգեյ Կյուրեղյանի և Տիգրան Մանուկյանի նկատմամբ, մերժել:

Լուսինե Սահակյանի և հանրային պաշտպան Արմինե Ֆանյանի՝ Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները ևս մերժվեցին:

Պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանի, Մուշեղ Շուշանյանի և Արմինե Ֆանյանի միջնորդությունը՝ ամբաստանյալ Թորոս Թորոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, ևս մերժվեց:

Պաշտպաններ Հարություն Բաղդասարյանի, Ինեսսա Պետրոսյանի և Հրանտ Գևորգյանի միջնորդությունը՝ Արամ Մանուկյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ, նույնպես մերժվեց:

Այս որոշման հրապարակումից հետո ամբաստանյալներն ու նրանց պաշտպանյալները՝ ի նշան բողոքի, լքեցին նիստերի դահլիճը:

«Սասնա ծռերի» աջակիցներն ու հարզատներն ի նշան բողոքի այս պահին փակել են Արշակունյաց պողոտան:

 

Լրահոս

Դիտել ավելին