Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Լատվիան համագործակցելու մեծ ներուժ ունեն. Լատվիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

11 Մայիս, 2018 17:45
Հայաստանն ու Լատվիան համագործակցելու մեծ ներուժ ունեն. Լատվիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Մարիս Կուչինսկիսը:

«Ձերդ Գերազանցություն, Լատվիայի Հանրապետության կառավարության անունից ուզում եմ Ձեզ փոխանցել իմ ամենաջերմ շնորհավորանքները ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր ընտրության կապակցությամբ: Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ իմ իրական համոզմունքը հայտնել, որ Հայաստանն ու Լատվիան ունեն մեծ ներուժ՝ զարգացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում: Ձերդ Գերազանցություն, խնդրում եմ ընդունեք, իմ խորին հարգանքների հավաստիքը»,- ասված է Լատվիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին