Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Գասպարյանին շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար (լուսանկարներ, տեսանյութ)

11 Մայիս, 2018 16:56
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Գասպարյանին շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար (լուսանկարներ, տեսանյութ)

Մայիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին և բարձրաստիճան սպայակազմին ներկայացրեց ՀՀ ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին:

Անդրադառնալով համակարգի բարեփոխման ուղղությամբ նախորդ տարիներին իրականացված ծրագրերին` Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Գասպարյանին շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար:

Վլադիմիր Գասպարյանը պատասխան խոսքում ընդգծեց բարեփոխումները և համակարգի հետագա կատարելագործումը շարունակելու անհրաժեշտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին