Կարևոր իրադարձություններ

«Ռեալը» դադարեցրել է Լևանդովսկու հետ բանակցությունները

11 Մայիս, 2018 16:29
«Ռեալը» դադարեցրել է Լևանդովսկու հետ բանակցությունները

«Sport Build»-ը տեղեկացնում է, որ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկի մյուս մրցաշրջանում կմնա Մյունխենում:

«Բավարիան» ոչ մի դեպքում չի ցանկանում բաց թողնել լեհ հարձակվողին: Ի վերջո մյունխենցիները վերջնականապես դադարեցրել են բանակցությունները «սերուցքայինների» հետ: «Ռեալը» չի կարողանում բանակցել նաև Լևանդովսկի գործակալ Պինի Զահավայի հետ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ ակտիվ է մինչև 2021 թվականը:

 

Լրահոս

Դիտել ավելին