Կարևոր իրադարձություններ

ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ կստեղծվի Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ

11 Մայիս, 2018 15:40
ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ կստեղծվի Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ
 

«Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) ստեղծումը կնպաստի ՀՀ  ռազմարդյունաբերության տեխնոլոգիական զարգացմանը, գիտական և տնտեսական ներուժի լիարժեք օգտագործմանը ռազմարդյունաբերության ոլորտում:

«Ինստիտուտը մշակումներ իրականացնելու գործառույթ չունի, այն կազմելու է մարտավարատեխնիկական առաջադրանքներ: Մենք պետք է հասկանանք, թե զորքերն ի՞նչ են ուզում են ունենալ, ո՞րն է ամենակարեւոր խնդիրը, տեսնել, թե աշխարհում ի՞նչ է կատարվում, ո՞ր ուղղություններն են զարգացնելու համար առաջնահերթ: Այն լինելու է զինված ուժերի և մշակող ինստիտուտների միջև օղակ, որը հստակ ձևակերպելու է խնդիրը, առաջադրանքը: Հիմա դա ոչ համակարգված է արվում: Խոսքը մեծ կառույցի մասին չէ, ամեն ուղղությամբ մեկ-երկու մասնագետ է լինելու: Այս ինստիտուտը չի լինելու փոխարինող ինչ-որ մեկին, այլ լրացնող»,- ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հարցի վերաբերյալ լրացում կատարեց.

«Փաստորեն, մենք սրանով ուզում ենք ստեղծել ռազմարդյունաբերական համալիրի ուղեղային կենտրոն, որը կորոշի առաջնահերթությունները, կարիքները եւ, ըստ այդմ, կձեւակերպի այն պահանջարկը, որը երկարաժամկետ ու կարճաժամկետ առումով ունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին