Կարևոր իրադարձություններ

Մենք մի փոքր ինքնախաբեության մեջ ենք. Արցախը չի կարող վերադառնալ բանակցային սեղան. Արա Պապյան

11 Մայիս, 2018 15:15
Մենք մի փոքր ինքնախաբեության մեջ ենք. Արցախը չի կարող վերադառնալ բանակցային սեղան. Արա Պապյան

 

Արցախը երբևէ բանակցությունների սեղանի շուրջ չի եղել, անգամ` որպես ինքնահռչակ պետություն: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ Արցախը չի կարող վերադառնալ բանակցային սեղան:

«Դրան չեն համաձայնի ո՛չ Բաքուն, ո՛չ էլ միջնորդները, որովհետև երբ մենք ասում  ենք՝ վերադառնալ, մենք մի փոքր ինքնախաբեության մեջ ենք:

Ըստ Արա Պապյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար Արցախը պետք է լինի անկախ։

«Արցախն անկախ չէ, դրա մասին բոլորը գիտեն։ Արցախը ՀՀ-ի կատարյալ վերահսկողության տակ է, որովհետև անկախություն նշանակում է՝ ոչ միայն անկախություն Ադրբեջանից, այլև Հայաստանից։ Ակնհայտ է, որ դա այդպես չէ։ Արցախը դե յուրե և դե ֆակտո ՀՀ-ի մաս է։ Կարելի է ցանկացած բան հայտարարել, շարունակել բանակցությունները՝ ինչ-որ ձև այս ընթացքը պահելու համար, բայց խնդիրը չունի բանակցային լուծում։ Այն կարող է լուծվել Հայաստանի հզորացման և Ադրբեջանի թուլացման, տրոհման ճանապարհով։ Այլ ճանապարհ չկա»,- հավալեց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին