Կարևոր իրադարձություններ

Մայիսի 14-ին Սոչիում Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հանդիպում կանցկացնեն. Պեսկով

11 Մայիս, 2018 14:16
Մայիսի 14-ին Սոչիում Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հանդիպում կանցկացնեն. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կանցկացնեն Սոչիում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երկուշաբթի տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը, Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Ղրղզստանի նախագահի, և՛ Բելառուսի նախագահի, և՛ Ղազախստանի նախագահի հետ: Բավականին լարված օրակարգ է»,- ասել է Պեսկովը:

Նշենք, որ Սոչիում մայիսի 14-ին տեղի կունենա ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին