Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    544
    552

  • RUB

    7,1
    7,4

Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունում կադրային ջարդ չի լինի, բայց փոփոխություններ կլինեն. Վալերի Օսիպյան

11 Մայիս, 2018 13:02
Ոստիկանությունում կադրային ջարդ չի լինի, բայց փոփոխություններ կլինեն. Վալերի Օսիպյան

Այսօր լրագրողների հետ զրույցում  ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ համաձայնել է ստանձնել ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, որպեսզի ցույց տա, որ Ոստիկանությունն իսկապես կանգնած է  ժողովրդի կողքին: Նա հավելելց, որ իր համար այս առաջարկն անսպասելի է եղել: Օսիպյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ խնդիրներ է դրել Ոստիկանության առջև:

«Առաջնահերթն են հանցագործության դեմ պայքարը, կոռուպցիայի դեմ պայքարը, նման հարցերից են սկսելու»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Լևոն Երանոսյանին պաշտոնից ազատելուն, Վալերի Օսիպյանն առանց անուն նշելու ասաց, որ կադրային փոփոխություններ ոստիկանությունում լինելու են: Օսիպյանը շեշտեց՝  կադրային ջարդի կողմնակից չէ, բայց փոփոխություններ կլինեն:

Վերջինս չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ ինքը ծառայել է այս կամ այն իշխանություններին: Օսիպյանն ընդգծեց, որ ինքը ծառայում է 1990 թ.-ից և միշտ ծառայել է օրենքին.

«Ոստիկանությունը միշտ էլ ծառայել է ժողովրդին, պարզապես վերջին  իրադարձությունները ցույց են տվել, որ ոստիկանություն էլ ավելի լավ կարող է լինել ժողովրդի կողքին»:

ՀՀ ոստիկանապետը նշեց.  «Եթե կան քաղաքացիներ, որոնց նկատմամբ անհամաչափ ուժ է եղել, քաշքշուկ է եղել, ստեղծված իրավիճակում, ներողություն եմ խնդրում»,- շարունակեց Օսիպյանը:

Հարցին՝ օրինակա՞ն էր Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը, կամ օրինակա՞ն էր նրա անցկացրած հանրահավաքները, Վալերի Օսիպյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը ոստիկանության որոշումը չէր, հաշվի առնեք, որ նա ԱԺ պատգամավոր է: Ինչ վերաբերում է հավաքներին, ասեմ, որ հավաքներն օրինական էին, երթեր կային, որ օրենքով սահմանված չի եղել ու երթուղուց շեղվել է»:

Վալերի Օսիպյանը գտնում է, որ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը ոստիկանությունում բարեփոխումներ կատարել է, ինքն էլ շարունակելու է բարեփոխումների գիծը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին