Կարևոր իրադարձություններ

Ցանկություն չունեմ նախարարի պաշտոնում գործունեությունը շարունակել. Վահան Մարտիրոսյան

11 Մայիս, 2018 12:48
Ցանկություն չունեմ նախարարի պաշտոնում գործունեությունը շարունակել. Վահան Մարտիրոսյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ ինքը հարգում է Նիկոլ Փաշինյանին ու նրա մոտեցումները,  բայց ամեն դեպքում  գտնում է, որ կարող է ավելի շատ օգուտ տալ Հայաստանին տարբեր տեղերում, պարտադիր չէ նախարարի պաշտոնում: Նա նշեց, որ ցանկություն չունի նախարարի պաշտոնում գործունեությունը շարունակելու: 

«Մինչև նախարար նշանակվելն էլ ես իմ լուման ունեցել եմ: Եթե հիշեք՝ ինչպիսին էր ինտերնետի վիճակը Հայաստանում 10 տարի առաջ և հիմա, կտեսնեք, որ ես իմ լուման ունեցել եմ»,-շեշտեց նա: 

Վահան Մարտիրոսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանից կառավարությունում մնալու առաջարկ չի ստացել:
Հարցին` արդյո՞ք պատրաստվում է դադարեցնել ՀՀԿ-ին իր անդամակցությունը, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Ժամանակը ցույց կտա»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին